Ովքե՞ր կստանձնեն Խամենեիի պարտականությունները
1/3/2026 09:57

Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը կստանձնեն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի պարտականությունները, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
«Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը դատարկության ժամանակահատվածում կկատարեն գերագույն առաջնորդի պարտականությունները»,— Մոխբերի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։