Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ․ ԱԳՆ
27/2/2026 11:00

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ:
«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։
Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։