Արսեն Բաբայանը մանրամասնել է, թե ինչում է մեղադրվում Արշակ Սրբազանը

4/12/2025 18:47

Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: