Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի
4/12/2025 20:29

Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի: Այս մասին գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար:
Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է:
Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով՝ իբր նրան վարկաբեկելու համար:
Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, ադրբեջանական օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն»,-գրել է նա։