Փաստաբանները խնդրել են արդարացնել Արցախի ղեկավարներին

5/12/2025 09:18

Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերիների փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց և արդար դատավճիռ կայացնել, դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։ Շինծու մեղադրանքներով Բաքվում, այսպես կոչված դատավարություն է ընթանում Արցախի նախկին նախագահների, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մի շարք այլ գործիչների ու անձանց նկատմամբ։ Դատախազները ոմանց համար ցմահ բանտարկություն են պահանջել։