Մահվան ելքով վրաերթ՝ Մյասնիկյանում

5/12/2025 11:20

Դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շահեն Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ծաղիկ Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ տարածք: Վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա: