Շիրակի թեմից ոչ մի քահանա Յոթ Վերքում պատարագ չի մատուցելու
5/12/2025 13:18

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ,- գրել է փաստաբան Կարապետ Պողոսյանը։
«Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է, Տեր Գառնիկ քահանայի կողմից պատարագ կմատուցվի Ամենափրկիչում։
Սա կլինի ամենախայտառակ պատարագը, որը ամբողջությամբ կանցկացվի ուժայինների զոռբայության արդյունքում»,- գրել է Պողոսյանը։
Այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցելու է պատարագի։
ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որը նաև Շիրակի թեմի ժամանակավոր հոգևոր առաջնորդն է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո, Factor.am-ին փոխանցել է, որ տեղեկություններ չունի՝ ով է պատարագը մատուցելու։
«Ինձ ոչ մի բան չի ասվել։ Շիրակի թեմից էլ ոչ ոք չի պատարագելու։ Յոթ Վերքում պետք է պատարագեր Տեր Գառնիկը։ Իր առաջին պատարագն էր, բայց նա պատարագ կմատուցի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում»,- ասել է թեմի առաջնորդը։