Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել

5/12/2025 23:04

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։49-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։