Թոշակի բարձրացման թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան
5/12/2025 23:10
380,000 թոշակառու, որոնց թոշակի ինդեքսացիայի համար քայլ չի արվել։ Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան․ այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պաշտոնական թվերով մոտ 26 տոկոս ինֆլյացիա է եղել, 22 տոկոսով ավելացել է միջին կենսաթոշակը։ Երբ դու ինֆլյացիայի մասով ավելացնում ես թոշակը, դրա անունն ավելացում չէ, դրա անունն ինդեքսացիա է։
Դա այն է, ինչ պարտավոր ես անել։ Հիմա այն, ինչ պարտավոր են անել, ներկայացնում են որպես թոշակի բարձրացում, լավություն։ Եթե համեմատեք, թե այդ նույն ընթացքում որքան են ավելացել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, ֆանտաստիկայի ժանրից է։ Այդպիսի անհամաչափություն բյուջետային ռեսուրսների ծախսման տեսանկյունից ինձ հայտնի չի»,- նշել է նախագահը։