Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են դիմավորել Կաթողիկոսին
5/12/2025 23:13

24News-ի հաղորդմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներ վաղը երեկոյան 20:00-ի սահմաններում պատրաստվում են Զվարթնոց օդանավակայանում դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որը հովվապետական այցով գտնվում է Մարսելում և այդ ժամին վերադառնալու է Հայաստան:
Կա մտավախություն, որ Վեհափառին իշխանությունները կարող են կալանավորել Երևան վերադառնալուն պես, որպեսզի կանխեն նրա մասնակցությունը դեկտեմբերի 10-12-ին եպիսկոպոսաց ժողովին: