Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ

6/12/2025 13:42

Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությու՞ն, թե՞ ՝ խորհրդարանական ընդդիմությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ընտրություններին ընդառաջ ակտիվացել են խորհրդարանական ընդդիմությանն ուղղված քննադատությունները։ Մի մասը մեզ քննադատում է Նիկոլին չհեռացնելու համար։ Մյուսներն ավելի հեռուն են գնում ու մեղադրում երկու ընդդիմադիր ուժերին իշխանափոխություն չցանկանալու մեջ։ Շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ու պետք է մեզնից պահանջեն ավելի արդյունավետ գործողություններ։ Բայց արդյո՞ք իրավունք ունեն մեզ մեղադրելու նրանք,ովքեր ոչինչ չեն արել Նիկոլին հեռացնելու համար։ Ու՞ր էիք դուք ,երբ Հանրանետականը ու ՀՅԴ-ն փողոցներից տուն չէին գնում: Ու՞ր էիք դուք, երբ մենք ձերբակալվում ու կալանավորվում էինք։ Արդյո՞ք ազնիվ եք դուք, երբ «բոչկա» եք գլորում տարիներ շարունակ Նիկոլի ռեժիմի դեմ ազնիվ պայքարած, բայց դրական արդյունք չգրանցած ընդդիմության վրա։ 2024-ի հուլիսից մեծ հանրահավաք ու անհնազանդության ակցիաներ չեն եղել։ Կազմակերպեիք, համախմբեիք, պայքարեիք… մենք էլ կգայինք, ձեզ կօժանդակեինք։ Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ։ Ինչպես ժամանակին նշել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարիչը մնում է իշխանության, նախ եւ առաջ արտաքին ուժերի սատարման պատճառով։ Սա է գլխավոր պատճառը։ Եվ կարիք չկա թիրախավորել խորհրդարանական ընդդիմությանը։ Դրանով մենք մեր ընդհանուր նպատակին ՝ իշխանափոխությանը, ոչ թե մոտենում ենք, այլ ավելի ենք հեռանում»,-գրել է նա։