Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում
6/12/2025 13:51
Ինչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի և ժողովրդի շահերով. Առաջինը, պետք է ամրապնդի երկրի պետականությունը, դա առաջին հերթին անվտանգությունն է՝ բանակը և ռազմաքաղաքական դաշնակիցները։ ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երկրորդը ազգային ինքնության ամրապնդումն է, որը պետականության հենասյուներից մեկն է։ Կան շատ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է ազգային ինքնություն հաստատելը, քանի որ այնտեղ տարբեր էթնոսներ են։ Հայաստանը այդ խնդիրը չունի։ ՀՀ–ում հնարավոր է ունենալ այնպիսի ինքնուոյթւն, որը հնարավոր չէ որևէ ձեւով ջարդել;
Երրորդը տնտեսությունն է, որը պետք է լինի ներառական, և դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայրը։ ԱՄՆ–ի պես երկրի նախագահ Թրամփը բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է ԱՄՆ–ում ներդրումների մասին։ Եվրոպացիներին ճնշելով ստիպեց, որ հսկայական գումարների խոստում տան, մոտ 600-700 միլիարդ դոլարի չափ։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ խոսելիսց մոտ մեկ տրիլիոն դոլարի ներդրումային խոստում ստացավ Միացյալ Նահանգներում։ Պատկերացրեք ինչ պետք է անի Հայաստանը այդպիսի միջավայր ձևավորելու համար։
Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է, որը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության այսպես էներգիան, հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար»,–ասաց նա։