Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է
6/12/2025 19:40

Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները․ այս մասին հայտնել է Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումներն օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։
Զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։
Սա ուղղակի հարձակում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են կանգնել Եկեղեցու կողքին։
Մեր զեկույցը հասցեագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Եվրոպայի Խորհրդին, ԵՄ մարմիններին և բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են արդարադատությունը։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ և վճռական գնահատական տալ այս վտանգավոր իրավիճակին և պահանջել Հայաստանում արդարադատության սկզբունքի անհապաղ վերականգնում»: