Փաշինյանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զnhերի հիշատակին
7/12/2025 10:47

Փաշինյանը՝ մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ, Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։
37 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժը
Երկրաշարժը խլել է ավելի քան 25 հազար մարդու կյանք։ Տասնյակ հազարավորները վիրավորվել են։ Հարյուր հազարավոր մարդիկ՝ մնացել անօթևան։