Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին

7/12/2025 10:49

Այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Քիչ անց այստեղ պատարագ է մատուցվելու, որին ներկա է լինելու Փաշինյանը: Քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակ տանող ճանապարհները փակ են, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած Յոթ Վերք եկեղեցու շրջակայքում: Քաղաքացիներից ոմանք ցանկացան մտնել եկեղեցի, սակայն նրանց չթույլատրվեց: Այստեղ են Ազգային ժողովի պատգամավորներ: Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը պատրաստվում են բոյկոտել այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: