«Մեր ձևով» շարժման անդամները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զnհերի հիշատակին

7/12/2025 19:52

Այսօր դեկտեմբերի 7-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Շարժման անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա այցելել են Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, շփվել գյումրեցիների և քաղաքի հյուրերի հետ: Այցի ավարտին շարժման անդամները այցելել են նաև շարժման Գյումրու գրասենյակ, գրասենյակի պատասխանատուների և համախոհների հետ քննարկել շարժման առաջիկա ծրագրերը: