Անթիլիասը ո՛չ է ասում․ Արամ Ա

8/12/2025 10:33

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ Այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո։ «Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունն ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,- իր խոսքում ասել է Արամ Ա-ն։