Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի
8/12/2025 12:31

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել: Այդ զգայուն, շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվի վիրահատություն: ՔԿՀ-ներում գրանցվող տխուր վիճակագրությունը մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ գրանցված 23 մահերը չդառնան 24: Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի Սրբազան հայրը»,- նշել է նա: