Շիրակի թեմը հրավիրում է աղոթքի
8/12/2025 12:39

Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի:
«Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը»,– ասված է Շիրակի թեմի հայտարարության մեջ։