Գնացքը ռելսերից դուրս է եկել. վագոնները բախվել են իրար
8/12/2025 15:57

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 12:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից, հաղորդում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում: