ԵՄ-ն պետք է դադարեցնի աջակցությունը ՀՀ կառավարությանը

8/12/2025 22:54

Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից,- դիմելով ԵՄ-ին՝ ասել է միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է Օրենքի գերակայությունը։ ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները: Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»: