Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին

9/12/2025 23:12

Այս այցը պատմական է։ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ասել է Փաշինյանը՝ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։ «Գերմանիան ՀՀ հիմնական գործընկերներից է ԵՄ-ում, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»,-նշել է նա։ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին։ «Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,-նշել է նա։