Փոքրիկ խմբակը կրկին ստում է

10/12/2025 14:05

Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը,- գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: «Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար: Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ հասարակությանը: Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին: Հայ համայնքի ազգային-հոգևոր արժեքների պահպանության ու համայնքային կյանքում առանցքային նշանակություն ունեցող Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցման համար Սամվել Կարապետյանը ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Իսկ Փաշինյանը փորձում է քանդել եղած եկեղեցական համակարգը: Հասկանալի է, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը աուկցիոնի վերածած փոքրիկ խմբակը ցնցումների մեջ, նա գիտակցում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Հ.Գ. Լուսանկարում իմ հիշատակած մշակութային կենտրոնն , որը վարչական շինություն է»,- գրել է նա: