Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

10/12/2025 14:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա» Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն» 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: