Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

10/12/2025 18:32

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է դեկտեմբերի 3-9-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ . Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, . Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը, . Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ . Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը, . Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը, . Շենգավիթում՝ չի գերազանցել, . Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: