Գրիգորի Խաչատուրովի մասով քրեական գործը կարճվել է
10/12/2025 20:12

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն ու վերացրել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը. այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
ՊՆ զորամասի հողատարածքի հետ կապված գործի վաղեմության ժամկետը լրացել էր, դրան հղում անելով՝ միջնորդվել է կարճել գործը։ Քրգործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, ընդհանուր քրեական գործը չի կարճվել։
Այդ գործով անցնում են նաև Սեյրան Օհանյանը, Մանուկ Վարդանյանը, Նորայր Կարապետյանը, Արմեն Գևորգյանը, Էդգար Արշակյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։