Արցախի ներկայացուցչությունում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում
11/12/2025 13:23

Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»,-գրել է Աբրահամյանը: