Բաքվում սկսվել է Կարեն Ավանեսյանի դատավարությունը

11/12/2025 17:37

Բաքվում սկսվել է օկուպացված Ստեփանակերտում իբր ահաբեկչական հարձակում պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը քրեական գործ էր հարուցել Կարեն Ավանեսյանի նկատմամբ: Նա իբր սեպտեմբերի 14-ին ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր, հետո, իբր, կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ: