Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը
11/12/2025 17:43

Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը: Խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ կապված է երեկվա լսումների հետ, սա մեսիջ էր, որը ստանում ենք այսօրվա իշխանություններից։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախի էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 150,000 հայի դիրքորոշում»,- նշեց նա։
«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկան՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ»,-այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: