Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև

11/12/2025 21:33

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև, անհնար է միաժամանակ մնալ այդ երկու միավորումներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք և կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներում միաժամանակ անհամատեղելի է։ Ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի», - հայտարարել է փոխվարչապետը: Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միջև ապրանքաշրջանառությունն այս տարի նկատելիորեն նվազել է։ Ըստ Օվերչուկի՝ ռուսական բիզնեսը սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանին: «Տնտեսական ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի անկում է գրանցել, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառության մասին։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 12,4 մլրդ դոլար։ Այս տարի ակնհայտ է, որ այն կլինի 6 մլրդ մակարդակում։ Սա շատ նկատելի անկում է», - նշել Է փոխվարչապետը։