Միշուստինը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

11/12/2025 21:36

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այսօրվա նիստի ընթացքում կքննարկվեն ինտեգրացիոն փոխգործակցության առավել կարևոր հարցերը: «ԵԱՏՄ-ում հարգում են յուրաքանչյուր պետության զարգացման սեփական մոդելի իրավունքը: Մենք հաշվի ենք առնում բոլոր մասնակիցների շահերը։ Հուսով եմ, որ հետագա աշխատանքը, ինչպես և հիմա, հիմնված կլինի այդ սկզբունքների վրա», – ասել է նա։