Փաշինյանն այս կիրակի կլինի Այգեշատի եկեղեցում

12/12/2025 12:38

Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի պատարագի. այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցի իր էջերում տեղադրված տեսանյութում: «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,-ասել է նա: