Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

12/12/2025 12:40

Այսօր՝ ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշված է հաղորդագրության մեջ: