Կոչուբաևի խափանման միջոցը վերացվել է

12/12/2025 14:56

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվել է, գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։ Շնորհակալություն Դատավոր Գարիկ Աբելյանին»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել էր հոկտեմբերի 16-ին: Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Հոկտեմբերի 28-ին Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր բացակայելու արգելքով: