Դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը

12/12/2025 18:24

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր,- գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Գործը վերաբերում է 2025թ սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման և համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե' 2024թ, թե' 2025թ ավտոկայանատեղիների վճարների թանկացումը»,- նշելէ նա: