Լարսը փակ է բեռնատարների համար

12/12/2025 22:31

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար․ այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը»,- նշված է հայտարարության մեջ։ Անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։