Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում
13/12/2025 16:40

Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է»,- նշել է նա։
«Անծանոթից, նույնիսկ եթե ներկայանում են կառավարության անունից, ֆայլեր ներբեռնել ու հեռախոսի վրա տեղադրել չի կարելի, դրանք երբեք լավ բանի չեն բերում, նստելու է հեռախոսի վրա, սկսի բանկային հաշիվները զրոյացնել»,- ավելացրել է Մարտիրոսյանը։