Օդի ջերմաստիճանը կնվազի

13/12/2025 16:48

Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 15-17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։