Տապալվել է Ապարանի գլխավոր տոնածառը
14/12/2025 10:45

Դեկտեմբերի 13-ին Արագածոտնի մարզում ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը, իսկ ամանորյա զարդարանքները վնասվել են։
Այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։