Տեր Մկրտիչ Մուշադյանն Այգեշատի եկեղեցում է
14/12/2025 10:51

Անցած շաբաթ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցած՝ Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը թեմի առաջնորդի հետ Այգեշատի եկեղեցում է։
Տեր Մկրտիչը նաեւ իր հետ պատարագի համար նախատեսված իրերն է բերել։ Չի բացառվում, որ հենց այս քահանան էլ մատուցի պատարագը, քանի որ նախորդ անգամ արդեն իսկ «իր հավատարմությունն» էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ զեղչելով Կաթողիկոսի եւ Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
Եկեղեցում է նաեւ տվյալ եկեղեցու քահանան։