Քամու հետևանքով ծառեր, սյուներ են տապալվել
14/12/2025 10:57

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ, հաղորդել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։
Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են», - ասված է հաղորդագրության մեջ: