Երևանում մեքենա է այրվել

14/12/2025 12:51

Երեկ՝ ժամը 23։35-ի սահմաններում, Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել. այս մասին հաղորդել է shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 46-ամյա Հայկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի համագամքները։